Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պետք է պատրաստ լինել հակահարվածի

Պետք է պատրաստ լինել հակահարվածի
19.11.2024 | 16:50

Աշխարհը հարցերը լուծում է ուժի միջոցով, ռազմական ճանապարհով։ Աշխարհն ամեն օր ավելացնում է համամարդկային ուժի ծավալները, ամեն օր մի նոր ձևաչափ է մտցնում և փորձում ավելի ընդգրկուն դարձնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, չափերը, միջոցները, որպեսզի հարցերը լուծեն իրենց հարմար ձևով, իրենց ազգային, պետական շահերին համահունչ:

Պետք է ձգտել խաղաղության, բայց նաև պատրաստ լինել ցանկացած շանտաժի, տալ հակահարված, եթե փորձ կատարեն ուժի միջոցով շանտաժի ենթարկել: Սա պարզ ճշմարտություն է, որը հասկանում են գերտերությունները, բայց, չգիտես ինչու, չեն ուզում, որ դա հասկանան, օրինակ, մեզ նման պետությունները:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ